Լոս Անջելեսի «Բարև» հեռուստաժամը ճանաչվել է Սփյուռքում լավագույն հայկական լրատվամիջոցներից մեկը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի հայկական «Բարև» հեռուստաժամի տնօրեն Նունե Ավետիսյանին: 2012թ հոկտեմբերին մասնակցելով ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը՝ «Բարև» հեռուստաժամը արժանացել է «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցանակին:

Հանձնելով մրցանակը և շնորհավորելով հեռուստաժամի աշխատանքային թիմին՝ Հ. Հակոբյանը մեծապես կարևորեց ԱՄՆ-ում հայկական հեռուստաժամի գործունեությունը՝ որպես հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը հայազգի հեռուստադիտողին փոխանցելու և հայապահպանությանը նպաստելու կարևոր գրավական:

Նունե Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը համագործակցության և մրցանակի արժանացնելու համար: Նա մրցանակը համարեց պարտավորեցնող հետագա գործունեության և առավել սերտ համագործակցության համար:

Scroll Up