Սիրիահայերի թաղամասի կառուցմանը նվիրաբերված նկարների նախնական ցուցադրություն

Հունիսի 7-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և  հայաստանցի մի խումբ նկարիչների մասնակցությամբ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի նախասրահում (հասցե՝ Վ. Սարգսյան 26/1) տեղի կունենա լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի նախաձեռնությամբ հավաքված՝ հայ նկարիչների հավաքածուի նախնական ցուցադրությունը, որը նա նվիրաբերել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով բացված հաշվեհամարին:

Հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության ու նրա նախագահ Ռիչարդ Ֆինդիկյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրականացվի «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»-ը, որի շրջանակներում տեղի կունենա հայ նկարիչների նկարների հավաքածուի ցուցահանդես-վաճառքը: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքների իրականացմանը:

Scroll Up