Մեկնարկել է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ս/թ. մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեկնարկում է  Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը:

Ծրագիրն ունի երեք ուղղություն.

1. աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում,

2. մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում,

3. աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծրագրում ընդգրկվելու համար սիրիահայերը կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալություն (հասցե` ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 68) կամ զանգահարել 29-81-08 հեռախոսահամարով:

Այս մասին  տեղեկացնում են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Scroll Up