Երևանում բացվեց Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին

Նոյեմբերի 4-ին, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում տեղադրվեց հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:

Բացման հանդիսությանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, հուշակոթողի հեղինակ քանդակագործ Գարեգին Դավթյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, համայնքի ներկայացուցիչներ:

Նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում հիմնվել է «Հայ բարերարների ճեմուղի», որտեղ տեղադրված են Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Ալեք Մանուկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի, Գալուստ Գյուլբենկյանի, ինչպես նաև բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողները:

2 3 4

Scroll Up