«Վիքին սիրում է գիտություն»

Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է Վիքին սիրում է գիտություն վեցամսյա մարաթոն, որի մեկնարկը տեղի կունենա Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը հոկտեմբերի 25-ին ժամը 12-ին:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրներից է աջակցել և խթանել համացանցում հայերեն բովանդակության և Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ հատկապես Վիքիպեդիայի և քույր վիքի նախագծերի օգնությամբ, հայտարարում է Վիքիպեդիան գիտակրթական թեմաներով համալրելու «Վիքին սիրում է գիտություն» վեցամսյա մարաթոն: Մարաթոնի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան համալրել գիտակրթական բարձրակարգ հոդվածներով:

Վիքին սիրում է գիտություն նախագծի շրջանակներում կազմակերպվում են ամենամսյա երկօրյակներ, որի ընթացքում հետաքրքրված մասնակիցները ծանոթանում են վիքիխմբագրման գործիքներին և ձեռք են բերում համապատասխան հմտություններ։ Վիքին սիրում է գիտության հերթական երկօրյակը տեղի է ունենալու Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը (Աղվերան հանգստի գոտում) հոկտեմբերի 24-26-ին։

Մարաթոնի ավարտին կորոշվեն հաղթողները՝ լավագույն մասնագիտական խումբ կամ խմբեր և լավագույն խմբագրողներ (լավագույն մասնագիտական խմբերից):

Մարաթոնին մասնակցելու համար կարող եք գրանցվել Վիքին սիրում է գիտություն նախագծի՝ մասնակիցների էջում, իսկ ովքեր ծանոթ չեն վիքիխմբագրման գործիքներին, ամեն չորեքշաբթի ժամը 16:00-ին հրավիրվում են Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ (Այգեստան 1/30)՝ վորքշոփի: Կարող են գալ ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր: Խմբերին խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով (010) 575397 հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում են Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունից:

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է: Այն կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք: Գործնականում այն զարգանում է կամավոր խմբագրումներ անող ընթերցողների շնորհիվ: Վիքիպեդիան «ազատ» է կոչվում այն պատճառով, որ նրա բովանդակությունը հասանելի է ազատ արտոնագրով: Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թիվը 136 հազար է, ակտիվ խմբագիրների թիվն անցնում է 500-ը։

Scroll Up