Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի հանրային դպրոցում հնչեց ավարտական վերջին զանգը

2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգին էր նվիրված մայիսի 18-ին Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի հանրային դպրոցում կազմակերպված հանդեսը: Դպրոցի տնօրեն Հմայակ Սայադյանը ներկայացրեց այն վեց տղաներին և աղջիկներին, ովքեր ավարտում են դպրոցական ուսումնառությունը և ոտք դնում կյանքի ասպարեզ: Նրանց` կյանք ճանապարհելու արարողությանը մասնակցելու և հիշարժան օրը շնորհավորելու համար Կարմիր գյուղ էին ժամանել Մառնեուլիի շրջանի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Աշուրյանը, Վիրահայոց թեմի տնտեսական և շինարարական աշխատանքների կառավարիչ Կարեն Երիցյանը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի տեխնիկական հարցերի և կայքէջերի պատասխանատու Վալերի Բադալյանը:

Շրջանավարտներին իր օրհնությունը բաշխեց և կյանքում անգայթ քայլելու մաղթանքներ հղեց Տ. Մովսես քահանա Աշուրյանը: Դպրոցն ավարտելու կապակցությամբ պարմանիներին և պարմանուհիներին շնորհավորեցին և ավարտական, ինչպես նաև ընդունելության քննությունների ժամանակ հաջողություններ ցանկացան և կյանքում ճիշտ կողմնորոշվել պատգամեցին հյուրերը, ուսուցիչները, ընկերները:

Այնուհետև կայացավ ուրախ համերգ, որ պատրասել էին 2012-2013 թվականների շրջանավարտները և նրանց ընկերները:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

945654_375987295851422_1652662507_n

941890_375986889184796_1613799795_n

 

603937_375987265851425_2139413043_n

Scroll Up