Բելգիայի հայերը պատրաստվում են ակտիվորեն քվեարկել «Դորիանսի» օգտին

Եվրոպական մի շարք երկրների հայ համայնքների նման Բելգիայի հայկական համայնքային կառույցները նույնպես ակտիվ նախապատրաստական աշխատանք են տարել երկրի հայության շրջանում՝ այսօր կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբին սատարելու ուղղությամբ: Ըստ Բելգիայի հայկական համայնքից ստացված արձագանքներին՝ համայնքում մեծ ոգևորությամբ են ընդունել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ « Դորիանսի» օգտին ակտիվ քվեարկություն կազմակերպելու կոչը: Նրանք վստահ են, որ ինչպես միշտ այս անգամ էլ հայաստանյան մասնակիցը բարձր միավորներ կստանա Բելգիայի Թագավորությունից:

Հիշեցնենք՝ «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո ընթացող միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր՝ մայիսի 18-ին:

Scroll Up