Ակնկալվում է հունահայերի ակտիվ քվեարկությունը «Դորիանսի» օգտին

Շվեդիայի Մալմյոյ  քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի օգտին քվեարկելու վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարի կոչը աշխարհասփյուռ հայությանը լայն արձագանք է ունեցել արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում:

Հունաստանում ՀՀ դեսպանատնից «Հայերն այսօրին» հայտնեցին, որ Աթենքի, Սալոնիկի և Հունաստանի մյուս հայաշատ վայրերի ազգային, երիտասարդական և կուսակցական կառույցները, ինչպես նաև ՀԱԵ Հունահայոց թեմը արել են հնարավորը ՝ հունահայերի մասնակցությունը  «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ փուլին ապահովելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ սպասվում է հունահայերի ակտիվ քվեարկություն «Դորիանսի» օգտին:

Հիշեցնենք՝ «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո ընթացող միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր՝ մայիսի 18-ին:

Scroll Up