Գերմանահայերը կքվեարկեն «Դորիանսի» օգտին

«Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ փուլ անցած հայաստանյան «Դորիանս» ռոք խմբին սատարելու նպատակով  մեծ աշխատանք է տարվում Եվրոպայի հայկական համայնքներում, հատկապես այն պետություններում, որոնք «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ փուլ անցած մասնակից ունեն, ըստ այդմ՝ նաև քվեարկելու իրավունք:

Սփյուռքի նախարարի կոչը տարածելու ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվել նաև Գերմանիայում: Բեռլինում ՀՀ դեսպանատունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ գերմանահայերի ակտիվ մասնակցությունը «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ փուլին և «Դորիանսի» օգտին առավելագույն ձայներ ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո ընթացող միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր՝ մայիսի 18-ին:

Scroll Up