Ռուսաստանի հայերը՝ «Դորիանսի» կողքին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբին սատարելու վերաբերյալ լայն արձագանք է գտել արտերկում ապրող մեր հայրենակիցների շրջանում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից «Հայերն այսօրին» հայտնում են, որ «Դորիանս» խմբի օգտին առավել ակտիվ քվեարկություն ապահովելու նպատակով կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ տեղեկատվությունը տարածելու և քվեարկության ժամանակ հնարավորինս շատ ձայներ ձեռք բերելու նպատակով:

Գնահատելով ստացված արձագանքները՝ սպասվում է, որ Ռուսաստանի հայերը մեծ ակտիվություն կցուցաբերեն՝ «Դորիանսի» օգտին առավելագույն ձայներ ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո ընթացող միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր՝ մայիսի 18-ին:

Scroll Up