Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. ծրագրերին նվիրված մամլո ասուլիս

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և «Հայապահպանության գործում  նշանակալի ավանդի համար» 2014թ մրցանակաբաշխության վերաբերյալ մամլո ասուլիսը: Գլխավոր բանախոս, ՀՀ սփյուռքի նախարարության  աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը համառոտ ներկայացրեց  ծրագրերը և նշեց, որ դրանք հիմնականում ուղղված են հայապահպանության խնդիրների լուծմանը:

Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին՝ Ֆ. Զաքարյանը նշեց, որ այս տարի ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները: Սիսիանը հռչակվել է երիտասարդության մայրաքաղաք և առաջին անգամ այնտեղ ևս արիտունցիների մասնակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ և հանդիպումներ:

Առաջին անգամ «Արի տուն» ծրագրի շրջանակներում  Հայաստանում կհյուրընկալվի Դիարբեքիրի (Տիգրանակերտ) իսլամացած հայերի 40-50 մարդուց բաղկացած խումբը: Հունիսի 29-ին Դիարբեքիրում կկազմակերպվի համերգ:

«Արի տուն»  ծրագիրը այս տարի ևս կիրականացվի 8 փուլով: Այն կմեկնարկի  հունիսի 15-ին և կավարտվի օգոստոսի 30-ին: Սպասվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն:

Գլխավոր բանախոսը ներկայացրեց նաև մայիսին կազմակերպվող միջոցառումները: Մայիսի 21-24-ը «Համայնքային օրեր» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն Նոր Ջուղայի մշակութային օրեր: Մայիսի 26-27-ին տեղի կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների համաժողով: Մայիսի 27-ին կկայանա պետական հանձնաժողովների նիստը:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ներկայացրեց ծրագրի ղեկավար Սամվել Հարոյանը: Բանախոսը կարևորեց փառատոնի շնորհիվ Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդումը: Այս տարի ընդլայնվել է մասնակիցների թիվը և աշխարհագրությունը: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ին և կընթանա 5 փուլով՝ «Պարարվեստի օրեր» «Խմբերգային արվեստի օրեր»,  «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն», «Հայ երգի օր», «Ասմունքի երեկոն» նվիրված Սիամանթոյի ծննդյան օրվան:

«Պարարվեստի օրերի» պատասխանատու Կարեն Գևորգյանը նշեց, որ այս տարի կրկնապատկվել է մասնակիցների թիվը՝ փառատոնին մասնակցելու է շուրջ  600 պարող ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Իրանից: Նա մասնավորապես նշեց. «Փառատոնի գերխնդիրը մեր մշակույթի վաղվա օրը վերաիմաստավորելն է: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական վառ երևակայություն»:

 Գեղարվեստական խորհրդի անդամ Լիլիթ Դանիելյանը նշեց, որ «Խմբերգային արվեստի օրերը» մեկնարկում են օգոստոսի 1-ին և նվիրված են մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 85 ամյակին, ինչը շատ պարտավորեցնող է:

Խոսելով «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի» մասին գեղարվեստական խորհրդի անդամ Գևերգ Դաբաղյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցելու են նաև դուդուկահարներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Արցախից:

Համահայկական ծրագրերի վարչութան պետ Արմեն Անդրեասյանը ներկայացրեց «Սփյուռք» ամառայինդպրոցը, որը 2014թ. կիրականացվի վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներիվերապատրաստում»«Սփյուռքի լրագրողների դասընթաց»«Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներիդասընթաց»«Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերենարագացված դասընթացներ»«Ազգային երգի,պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»-ինԱյս տարի ավելացել է  «Սփյուռքի հայկականհամայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը: Արդեն ստացվել է 90 հայտ 14 երկրից: Սպասվում է 200-ից ավելի մասնակից:

 ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»   մրցանակաբաշխությունը ներկայացրեց համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:  2014թ. անցկացվելու են «Մայրենիի պաշտպան», «Լավագույն ամենօրյա  կրթօջախ»,  «Լավագույն լրատվամիջոց» անվանակարգերով, և «Մենք եղել ենքմենք կանքմենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթներըԲանախոսը նշեցոր վերջին երկու տարում նորմիտումներ են նկատվումշատ կառույցներանհատներ իրենց դրամական պարգևները փոխանցում ենսահմանամերձ գյուղերի դպրոցների վերանորոգմանսիրիահայերի օգնության ֆոնդին:

«Նոր Ջուղայի մշակութային օրեր» ծրագիրը ներկայացրեց համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը:

Նա նշեց, որ մայիսի 21-ին տեղի կունենա Աննա Մաիլյանի «Իրանահայ երգահանների ռոմանսներ» խորագրով մենահամերգը:  Ծրագրի շրջանակներում կկայանա «Իրանի հայ համայնքը արդի փուլում»,  «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքերի շնորհանդեսը: Մայիսի 23-ին Մատենադարանում կկազմակերպվի ՆորՋուղայից բերված  Ավետարանի ու այլ ձեռագիր մատյանների  ցուցադրություն, «350-ամյա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» միջազգային գիտաժողով: Մայիսի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը նվիրված ֆիլմի դիտում, համերգ Սպահանի «Կոմիտաս» երգչախմբի  և Աննա Մաիլյանի մասնակցությամբ: Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում կբացվի «Նոր Ջուղայի հայ համայնքի անցյալը»  խորագրով ցուցահանդես:

Կձեռնարկվեն քայլեր Սբ. Ամենափրկիչ եկեղեցին համահայկական ուխտավայր դարձնելու ուղղությամբ:  Որպես առաջին քայլ՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ կկազմակերպվի ուխտագնացություն ՀՀ ՍՆ ծրագրերի շահառու իրանահայ երիտասարդների մասնակցու­թյամբ: Կտպագրվի Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն նվիրված Թերթոն, կթողարկվեն Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն նվիրված հոբելյանական նամականիշներ:

Վերջում բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին՝ ծրագրերի ֆինանսավորման, «Արի տուն» ծրագրին իսլամացած հայերի մասնակցության վերաբերյալ:

Scroll Up