Ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է անում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Ֆրանսիական Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդրի խոփնախագահ, Մարսելի քաղաքապետարանի խորհրդական, նապկին պատգամավոր Քրիստոֆ Մասը ողջունում է Ֆրանսիայի պետական խորհրդի որոշումն արգելել հումորիստ-հակասեմիտական Դյեդոնների ներկայացումենրը եւ կոչ է անում քրեականացնել Հայոց ցեղասպանության  ժխտումը: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն:

Քրիստոֆ Մասսի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Պետական խորհրդի արդար որոշումից հետո մեր երկիրը պետք է այժմ օրենք ընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: Մենք պետք է ինքներս մեր նկատմամբ հետեւողական լինենք, ինչպես նաեւ հարգենք զանգվածային սպանությունների զոհերի հետնորդներին:

Ֆրանսիան ազատության, հավասարության եւ եղբայրության երկիր է, պետք է ջանքեր գործադրի, որպեսզի օրենքով պատիժ սահմանվի բոլոր ցեղասպանությունների ժխտման համար՝ հայերի, հրեաների եւ մյուսների, ինչպես եւ նախագահ Ֆրանսու Օլանդը խոստացել է 2012թ.-ին նախագահական քարոզարշավի ժամանակ:

Անընդունելի է 21-րդ դարում թույլ տալ ցեղասպանության ազատ ժխտումը, եւ ես կտրականապես դեմ եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած վերջին որոշմանը, որն արդարացրել է թուրք ժխտող Դողու Փերինչեքին՝ հանուն խոսքի ազատության իրավունքի: Այս վճիռն անհասկանալի է, քանի որ թույլ է տալիս զրպարտել ու ռասսայական խտրականություն տարածել: Այնպես, ինչպես Դյեդոննեի դեպքում»:

 NEWS.am

Scroll Up