Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը

Կյանքի 63-րդ տարում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։
Կրթությունը
1977թ․ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, 1980թ․ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրա։
Աշխատանքային գործունեություն
1992թ. Շնորհվել է «Արտակարգ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան, 1991-1994թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1990-1991թթ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական թեմայի ղեկավար, 1986-1990թթ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու, 1980-1986թթ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնի լաբորանտ, կրտսեր, ավագ գիտաշխատող, «Հայագիտությունը արտասահմանում» բաժնի վարիչ, Գիտա-մանկավարժական գործունեություն՝ Ունի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1999թ.), պրոֆեսորի կոչում (2011թ.), 120-ից ավելի գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ է, դասավանդում է Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ԵՊՀ խորհրդի, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին կից գործող մասնագիտական խորհրդի, «Հայոց ցեղասպանություն» թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և ԵՊՀ Քաղաքակրթությունների և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի գիտական խորհուրդների անդամ է:
1994-1999թթ. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, կատարել է Աթենքում հավատարմագրված դեսպանների ավագի պարտականությունները: Համատեղության կարգով հանդիսացել է ՀՀ դեսպանը Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում, 1992-1993թ. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար:
2005-2011թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 1999-2005թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ:
2011թ. հոկտեմբերին 11-ի և 12-ի ՀՀ Նախագահի հրամանագրերով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և համատեղության կարգով՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Վիեննա):
2018թ․ նոյեմբերի 28-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
Խրախուսանքներ և պարգևատրումներ
1983թ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գովեստագիր 1999թ. Աթենք քաղաքի ոսկե մեդալ (Հունաստան) 2001թ. ՀՀ ԱԳՆ հուշամեդալ 2005թ. Թեքեյան Մշակութային Միության «Հայկաշեն Ուզունյան» պատմաբանասիրական մրցանակ 2006թ. ԵՊՀ ոսկե մեդալ 2007թ. ՀԱՊԿ հոբելյանական մեդալ և պատվոգիր 2008թ. ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ 2009թ. ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյանի անվան» մեդալ 2011թ. ՀՀ ՊՆ պատվոգիր 2011թ. «Մխիթար Գոշ» մեդալ Օտար լեզուների իմացություն՝ Ռուսերեն, անգլերեն։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի որդի:
Scroll Up