Բուլղարիայում բացվել է հայ և բուլղարացի նկարիչների համատեղ ցուցահանդես

Սոֆիայի «Գալերիա ՆԴԿ» ցուցասրահում հուլիսի 1-ից անցկացվում է «Հայաստան և Բուլղարիա – գույներ և ձևեր» խորագրով հայ և բուլղարացի գեղանկարիչների գործերի համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀԲԸՄ Սոֆիայի և Վառնայի մասնաճյուղերի նախաձեռնությամբ և ԲՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և օժանդակությամբ:

Հայկական արվեստը ներկայացնելու նպատակով Բուլղարիա են ժամանել Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ Խաչիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության անդամներ Աղասի Թալալյանը, Արմեն Դերմենջյանը և Արթուր Սմբատյանը: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայ և բուլղարացի, այդ թվում և բուլղարահայ, 29 հեղինակների մի քանի տասնյակ ստեղծագործություններ:
 Բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն  Սարգսյանը, մշակույթի և արվեստի ճանաչված գործիչներ, բուլղարահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:
 Հուլիսի 9-ին ցուցահանդեսը կտեղափոխվի Վառնա, որտեղ ներկայացված կլինի մինչև հուլիսի 17-ը:
Scroll Up