Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքի «Saint Corneille» գրադարանում հունիսի 29-ին տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Հոբելյանական միջոցառումը կազմակերպել էր Կոմպիենի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Քրիստինա Դանիելյանը:

Աշակերտները, նախապես ծանոթանալով Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործություններին, առավել ոգևորությամբ են պատրաստվել միջոցառմանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել Քնարիկ Դանիելյանը, որից հետո երեխաները երգել ու պարել են, ներկայացրել են Թումանյանի կյանքից և ստեղծագործություններից դրվագներ, ինչպես նաև ֆրանսերեն բեմադրել են «Սուտասանը», «Անուշ» պոեմից հատվածներ: Վերջում անցկացվել է ֆլեշմոբ:

Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Կոմպիենի հայկական համայնքի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանին՝ ցուցաբերած աջակցության համար:

 

Scroll Up