Տարեվերջյան հանդես` Բրյուսելի «Առաջընցաց» միության հայկական դպրոցում

Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հասմիկ Բաքմազյանը, Բրյուսելի «Առաջընցաց» («Progrès») միության հայկական դպրոցում մայիսի 26-ին ավանդաբար տեղի է ունեցել տարեվերջյան միջոցառում, որը նվիրվել է մայրիկներին:

Աշակերտները մայրիկներին նվիրված բանաստեղծություններ են արտասանել և երգեր երգել:

Հավելենք նաև, որ դպրոցի բազմավաստակ տնօրեն, միության հիմնադիր-տնօրեն Լևոն Մուրադյանը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, քսան տարվա կատարած անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ սփյուռքի  նախարարության Երախտագիտության մեդալով:

 

 

Scroll Up