Կառավարությունում հյուրընկալել են «Մեսրոպյան» հայկական դպրոցի աշակերտներին

Հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող «Մեսրոպյան» հայկական դպրոցի աշակերտներին: Այս մասին հաղորդում են www.gov.am կայքից:

Փոխվարչապետը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային և մյուս ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգից ժամանած հայ աշակերտները փոխվարչապետի հետ կիսվել են Հայաստան այցելության վերաբերյալ իրենց տպավորություններով:

Scroll Up