Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեություն ծավալելու համար:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ Մարկո Բայսն աշխատում է Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում, ղեկավարում է հայոց լեզվի բաժինը: Նա աշխատում է նաև Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Մարկո Բայսի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել հայագիտությանը: Նա շուրջ 60 հայագիտական աշխատության հեղինակ է: Հրատարակել է «Կովկասյան Ալբանիա էթնոսը, պատմությունը, տարածքը՝ ըստ հունական, լատինական և հայկական աղբյուրների» մենագրությունը, 1969թ-ին հայերենից իտալերեն է թարգմանել և հրատարակել Փավստոս Բուզանդի Պատմությունը, հրատարակել է Հայաստանի մասին իտալական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն /1891-1916թթ./: Իտալիայում կազմակերպել է բազմաթիվ հայագիտական գիտաժողովներ, հայտնում է News.am-ը:

Scroll Up