Հյուսիսային համալսարանը հայտարարում է անվճար տեղերի մրցույթ՝ սփյուռքահայերի համար

Սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթությունը և դաստիարակությունը պետական նպատակներից ամենակարևորն է, և այն խթանելու նպատակով Հյուսիսային համալսարանը բարձրագույն կրթության հասանելիությունը համարում է արդյունավետ համագործակցության և ներգրավվածության ապահովման նախապայմաններից մեկը:

Այդ պատճառով 2019-2020թթ. ուսումնական տարում սփյուոքահայերի համար հայտարարում է անվճար տեղերի մրցույթ տարբեր մասնագիտությունների գծով՝ նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում:

Բակալավրական ծրագրեր /առկա ուսուցմամբ/.

Դասիչը Մ ասնագիտական կրթական ծրագիրը Ուսման

տևողությունը

Տեղերի

քանակը

Ընդունելության

քննությունները

011201.01.6 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 4 տարի 5 Լլգ (գ)/Օլ(գ), Մ (գ)
011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 4 տարի 5 2լգ (գ)/Օլ(գ), Մ (գ)
011401.06.6 Ինֆորմատիկա 4 տարի 5 Օլ(գ),Մ(գ)
032101.01.6 Լրագրություն 4 տարի 5 *1Я (զ)/Օլ(գ), ՍԱ (գ)
041301.01.6 Կառավարում զբոսաշրջության ոլորտում 4 տարի 5 Մ(գ), Օլ(գ)
061102.01.6 Ծրագրային ճարտարագիտություն 4 տարի 5 Մ(գ).Օլ(գ)

Մագիստրոսական ծրագրեր /առկա ուսուցմամբ/.

 

Դասիչը Մասնագիտական կրթական ծրագիրը Ուսման

տևողությունը

Տեղերի

քանակը

011201.01.7 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 2 տարի 3
011301.01.7 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 2 տարի 3
011401.06.7 Ինֆորմատիկա 2 տարի 5
032101.01.7 Լրագրություն 2 տարի 3
041301.11.7 Կառավարում զբոսաշրջության ոլորտում 2 տարի 3
061101.03.7 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա 2 տարի 3

Բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնա­սիրության և ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:

Ընդունելության քննությունները կկազմակերպվեն հայերեն, անգլերեն ն ռուսերեն լեզուներով, իսկ ուսուցման լեզուն բոլոր կրթական ծրագրերում լինելու է հայերենը: Հայոց լեզվից В1 մակարդակի (Լեզուների իմացության համաեվրոպական շրջանակով) համապատասխան բավարար գիտելիքներ չունեցող դիմորդների համար կկազմակերպվեն հայերենի լրացուցիչ դասընթացներ:

Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկ­րացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսում­նասիրության հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011 Թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի:

Կրթական ծրագրերում դիմորդների գործերը կընդունվեն Հյուսիսայիև համալսարանի Ընդունող հանձնաժողովի կողմից, այնուհետև նրանց փաստաթղթերի ամբողջական փաթեթները կներկայացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Ընդունելության քննությունները կկազմակերպվեն ս/թ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ:

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով սփյուռքահայ դիմորդները կարող են դիմել հյուսիսային համալսարանի Ընդունող հանձնաժողով՝ զանգելով +37410573317 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով info@northem.am էլեկտրոնային հասցեին:

Scroll Up