Ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունին վարպետության դասեր և համերգներ է տվել մարզերում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 22-ին տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահարկոմպոզիտոր Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած դարձած բարեգործական համերգը, որն ամփոփում էր մաեստրոյի` վարպետության դասերով ուղեկցվող մարզային  շրջագայությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ օգնության ֆոնդից, հունիսի 1-ից Արծրունին վարպետության դասեր եւ համերգներ է անցկացրել Գորիսում, Ստեփանակերտում, Կապանում, Արգավանդում, Դիլիջանում, Վանաձորում եւ Աշտարակում։ Դրանց ընթացքում իրենց լավագույնը դրսեւորած մարզային երաժշտական դպրոցների աշակերտները գալա համերգին ելույթ ունեցան անվանի դաշնակահարի հետ:

«Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու եւ քաջալերելու Հայաստանի եւ Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց եւ զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- ասում է մաեստրո Արծրունին։

Կատարումների ցանկը ներառել է Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Շոպենի, Շուբերտի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ծովինար Հովհաննսիյանի, Խաչատուր Ներսիսյանի ու Արամն Սաթյանի գործերից։

Համերգի վերջում Հայ օգնության ֆոնդը շնորհակալագիր է հանձնել Շահան Արծրունուն՝ տարիներ շարունակ պատանի երաժիշտներին աջակցելու, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար։ Անվանի դաշնակահարը, ի երախտագիտություն երկար տարիների բարեկամության եւ աջակցության, մրցանակ ստացավ նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից։

«Մարզային համերգաշարի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ եւ Արցախի մշակույթի գերատեսչությունների հետ, կազմել էր հագեցած ու տպավորիչ ծրագիր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում։ Նախակրթարանն ավարտելուց հետո 1964թ մեկնել էՆյու Յորք՝ Ջուլիարդ քոլեջում մասնագիտական կրթությունը շարունակելու համարեւ հաստատվել է այնտեղ։ Նրա ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Ալան հովհաննեսն ու Էդվարդ Միրզոյանը։ Արծրունին տեսական ուսումնասիրություններ է արել հայկական երաժշտության արմատների բացահայտման ուղղությամբ, զարգացրեք դաշնամուրային կատարողական արվեստը։

Նա համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայ երաժշտությունը։ 

Մարդասիրությունն ու բարեգործությունն արվեստագետ Արծրունու գործունեության  կարեւոր մասն է։

Նա բազմիցս է հանդես եկել բարեգործական համերգներով՝ օգնելու ու աջակցելու համար Հայաստանում ապրող խոցելի խմբերին՝ տարեցներին ու երեխաներին։  

Անվանի երաժշտին որպես բարձրակարգ դաշնակահար ըստ արժանվույն գնահատել են օտարազգի այնպիսի կոմպոզիտորներինչպիսիք են Ջորջ ՔրամբըԼուիս ԹալմանՈւիլյամ Մայերը եւ այլք։ Նրա մասին հոդվածներ են տպագրվել «The New York Times», «Fanfare», «Musical America», «American Record Guide», «La  Nacion», «Cumhuriyet» եւ այլ թերթերում ու պարբերականներում։

Scroll Up