Ստեփանակերտում կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը

Երևանյան մշակութային միջոցառումների շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտում նախատեսվում են մի շարք իրադարձություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  Ստեփանակերերտի  մշակույթի  և երիտասարդության   պալատում կայացած «Հայաստանի  փոքրիկ  երգիչներ»  երգչախմբի  համերգի   ժամանակ ասել է  Երևանի  քաղաքապետ   Հայկ  Մարությանը:
Նրա  խոսքով՝   ԱՀ  անկախության  տոնի  նախօրյակին՝  սեպտեմբերի  1-ին,  Ստեփանակերտի  Վերածննդի  հրապարակում Հայաստանի  պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա հռչակավոր  կոմպոզիտոր Տիգրան   Մանսուրյանի   համերգային  ծրագիրը:
Scroll Up