Տարեվերջյան երաժշտական հանդես Բարսելոնայում

Բարսելոնյան հայ կրթօջախներից է «ESTUDI DE MUSICA, ART I RITME» երաժշտական դպրոցը, որի սաների զգալի մասը կատալոնացի և այլազգի երեխաներ են։ Ինչպես բոլոր կրթօջախներում, այստեղ նույնպես տեղի է ունեցել տարեվերջյան ամփոփիչ  միջոցառում:

Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում է  Ժաննա Դավթենցը, դահլիճը լեփ-լեցուն էր եղել հայ, կատալոնցի և այլազգի հանդիսատեսով։ Երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական  տարբեր գործիքների կատարումով:

Տարեվերջյան համերգի հուզիչ և լավագույն ելույթներից են եղել նաև հայ երեխաներինը։  Դաշնամուրի վերտուոզ կատարումով ելույթ են ունեցել ջութակահար Մարիամ Տեր-Խաչատրյանը՝ ուսուցչուհի Նարինե  Կուլիկյանի համատեղ կատարմամբ:

Ելույթ են ունեցան նաև դպրոցի սաներ Մանե և Մարի Ժաննա Ալեքսանյանները՝ (ջութակ և դաշնամուր), Միշել Թորոսյանը և Հասմիկ   Քերոբյանը՝  դաշնամուրի կատարմամբ և Միլենա Եղիկյանը:

Հավելենք, որ դպրոցը կայացած է ոչ միայն հայկական համայնքի շրջանակներում, այլ նաև Բարսելոնայում. դպրոցի տնօրեն Լուսինե Պետրոսյանի  քրտնաջան ու հետևողական աշխատանքի  շնորհիվ, այն  դուրս է եկել հայկական շրջանակներից՝ մտնելով բարսելոնյան, նույնիսկ բրիտանական հարթակներ:

Scroll Up