Տարեվերջյան հանդես՝ Բարսելոնայի «ԱՅԲ» դպրոցում

Բարսելոնայում հայկական կրթօջախների թիվը գնալով շատանում է, ինչն,անշուշտ, շատ ողջունելի է։
Հայը, նույնիսկՀայոց ցեղասպանության ճանապարհին, երխաներին ավազի վրա գրում ու սովորեցնում էր  այբուբենը, որ չմոռանան իրենց արմատները․․․
Այսօր, այստեղ `օտար ափերում, հայը նորից նույնն է անում՝ սովորեցնում մատաղ սերնդին մնալ ու լինել հայ ,որտեղ էլ որ գտնվի, չմոռանա իր արմատները, իր պատմական անցյալը։ Նշվածի վառ վկայությունն  են կիրակնօրյա հայկական դպրոցները, որոնց շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում «ԱՐԱՐԱՏ» միությանը կից «ԱՅԲ  Մեսրոպատառ դպրոց»-ը։
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հունիսի երկուսին դպրոցում եռուզեռ էր .դպրոցում տարեվերջյան հանդես էր, որտեղ թևածում էր հայ մանուկների երգն ու ծիծաղը։ Հյուրերի թվում էին  բարսելոնահայ  համայնքի ներկայացուցիչները։
Դպրոցում բացի ավանդական ուսուցման առարկաներից, դասավանդվում է նաև հայկական ժողովրդական երգ ու պար: Տարեվերջյան հանդեսի ամենագրավիչ ու հուզիչ մասը երեխաների Քոչարին էր, որը  ավարտվեց  Սիս ու Մասիս խորհրդանշական բեմականացումով։ Տարեվերջյան հանդեսի խորհուրդը երեխաների ամբարած գիտելիքների ամփոփումն է, ինչը ուսուցիչները ներկայացրեցին բարձր մակարդակով։ Դպրոցի սաները  ներկայացրեցին  բանաստեղծություներ՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին  և երգեցին՝  ներկաների բուռն ծափահարությունների ներքո։
Հանդեսն   «ամփոփեց» «Այբբենարան» տոնական տորթը․․․

Ժաննա Դավթենց

 

Scroll Up