Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ներկայացուցիչը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Հակոբյանը Կանադայի Ազատական կուսակցության պատգամավոր Թերի Բիչի հրավերով մասնակցել է վերջինիս նորաբաց գրասենյակում տեղի ունեցած «Բարեկամների եւ աջակիցների հավաքին», որտեղ ներկա էր նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն:

Հավաքի ժամանակ Հակոբ Տեր-Հակոբյանն առանձնազրույց է ունենեցել վարչապետ Թրուդոնի հետ եւ շնորհակալություն հայտնել Հայաստան կատարած այցելության, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ցուցաբերած աջակցության համար: Կանադայի ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցին: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:
Հակոբ Տեր-Հակոբյանը հրավիրել է Թրուդոնին առաջիկա ընտրությունների ժամանակ այցելել Վանկուվերի, Տորոնտոյի եւ Մոնրեալի հայ կենտրոններ:
Scroll Up