Հանովեր քաղաքում կանցկացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում

ԳԴՀ Հաննովեր քաղաքում հունիսի 6-ին տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձևի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը:

Համակազմակերպիչներն են Հաննովերի պատմության թանգարանը, Հաննովերի հիշողության մշակույթի կենտրոնը, Գերմանահայկական ընկերակցությունը, Հաննովերի Ադա և Թեոդոր Լեսսինգ ժողովրդական դպրոցը:
 Բանաձևում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:
 Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձևը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում:
Scroll Up