Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց Կիևում

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կիևում նշվեց մեծ համերգով, տարբեր ազգությունների մասնակցությամբ։ Մեր հայ երեխաները, ինչպես միշտ, աստղաբույլի կենտրոնում էին։ Ուկրաինայի ժողովրդական «Հայրենիք» անսամբլի փոքրերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Գևորգյան), «Զանգակներ» մանկական երաժշտական խումբը, սքանչելի մենակատարներ Կարինե Բալաբեկյանն ու Վիկտորիա Կրավչենկո-Բաբայանը իրենց հիանալի ելույթով մեծ հաճույք պատճառեցին ներկաներին:

Համերգը կազմակերպել էր Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանը:

Ռուզաննա Մարտիրոսյան
ք. Կիև
www.kievao.com.ua

Scroll Up