Լաս Վեգասում կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ հուշարձան

 «Հարի Դերացուն իր կնոջ Դորիսի հետ ապրում է Լաս Վեգասի Ծագող արևի պողոտայում: Չնայած հանգիստ և խաղաղ կյանքին, նա հիշում է իր մոր պատմած ողբերգական պատմությունները, որը մազապուրծ է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ: Մոր հիշատակին նա միջոցներ է նվիրաբերել կոտորածի զոհ դարձած բոլոր կանանց հիշատակը հավերժացնող հուշարձանի համար»,- գրում է Las Vegas Review Journal reports: Նա պատմել է, որ կնոջ հետ ճանապարհորդել է աշխարհով մեկ և եղել հայկական կենտրոններում: «Ոչ մի տեղ չտեսանք վերապրած կանանց հուշարձան և որոշեցի այսպիսով հարգանքի ու սիրո տուրքս մատուցեմ մորս»,- ասել է նա: Լաս Վեգասում կանգնեցված հուշարձանի հեղինակը Ռոման Գալստյանն է:

Դերացուն ծնվել է Հալեպում, որտեղ ապաստան էին գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերը: Լաս Վեգաս նա տեղափոխվել է 28 տարի առաջ ԱՄՆ Արևելյան ափից: Այստեղ նա դարձել է տեղի հայ համայնքի անդամը: «Վերապրած մայրը» հուշարձանը տեղադրվել է Լաս Վեգասի հայկական Սբ Կարապետ եկեղեցու մուտքի մոտ և օծվել է ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի ձեռամբ: Եկեղեցին կառուցվել է 1994 թվականին:

1988 թ. Հարի Դերացուն հիմնեց Լաս Վեգասի Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնը, որը 60 ակտիվ անդամ ունի: Ամեն տարի ապրիլի 24-ին կենտրոնի անդամները, ինչպես ողջ հայությունը, նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

PanARMENIAN.Net

Scroll Up