Բանաստեղծական ընթերցումներ. Տարաս Շևչենկոն աշխարհի լեզուներով

Կիևում՝ Ուկրաինայի գրողների միության տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Տ․Շևչենկոյին։ Շևչենկոյական ընթերցումներն աշխարհի տարբեր լեզուներով երեկոն վարում էր մեր անչափ սիրելի դեսպան, գրականագետ, հայագետ և թարգմանիչ պ․ Ա․ Բոժկոն: Ներկաների թվում էին դեսպաններ, գրողներ, թարգմանիչներ և հասարակական գործիչներ։Մեծ բանաստեղծի հայերեն թարգմանությունները փայլուն արտասանեցին Ուկրաինա- հայկական բարեկամության կամուրջ խմբակի սաները՝ փոքրիկ Տիգրանն ու Փուրմանը։ Երեկոն անցկացվեց Ուկրաինայի ազգային կազմակերպությունների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանի մասնակցությամբ:

Ռուզաննա Մարտիրոսյան
ք. Կիև
http://kievao.com.ua

Scroll Up