Օսմանյան Ստամբուլում ապրող հայերի տվյալները՝ առցանց

Հարյուր տարուց ավելի է տարբեր  ազգերի գիտնականներ Հայոց ցեղասանության վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ են կատարել, սակայն դրանք իրար հետ փոխկապակցված չեն։ armenianweekly.com-ի հաղորդմամբ, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի ասպիրանտ Դանիել Օհանյանը մի ուսումնասիրության վրա է աշխատել, որպեսզի միավորի այդ բոլոր արժեքավոր վկայությունները։

Օհանյանը «Օսմանյան Ստամբուլում հայ բնակչության մասին տեղեկատվության վերականգնում և բոլորի համար մատչելի բազայի ստեղծում» ծրագրի ավագ մասնագետներից է։ Ծրագիրը ֆինանսավորվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Ստամբուլի  Բիլգի համալսարանի կողմից։  Հետազոտական աշխատանքներն ավարվել են 2018-ին։  «Վերականգնվող վկայություններ» նախագծի թիմում բացի Օհանյանից ընդգրկված է վեց հետազոտող Թուրքիայից։

Նրանք ստեղծել են Ստամբուլում մշտապես և ժամանակավոր բնակվող հայերի ցուցակ, նաև ինտերակտիվ քարտեզ, թե որտեղ են նրանք բնակվել։ Այդ ամենը հրապարակվել է 2010 թվականին Բեռլինում ստեղծված  Houshamadyan ծրագրի կայքում։ «Հուշամատյանի» հիմնական նպատակն էր պահպանել Օսմանյան կայսրությունում բնակված հայերի մասին տվյալները։

Օհանյանը պատմել է, որ իրենց սկզբանական նպատակն էր պատճենել, թարգմանել, վերլուծել  Ստամբուլում 1830-1907 թվականների մարդահամարներիի տվյալները, որտեղ տեղեկատվություններ են եղել հայերի մասին։

«Այնուհետև  խնդիր էինք դրել այդ տվյալները հասնելի դարձնել  առցանց տիրույթում հայերեն, թուրքերեն, անգլերեն, որպեսզի դրանցից կարողանան օգտվել այլ հետազոտողներ և ընդհանապես բոլոր ցանկացողները»,- Panorama.am-ի փոխանցմամբ, ասել է Օհանյանը։

Հայ և թուրք մասնագետներից կազմած  թիմը հասել է տպավորիչ արդյունքների։ Houshamadyan կայքում այժմ տեղեկատվություն կա 1779-1914 թվականներին ծնված շուրջ 46 հազար մարդու մասին։ Տեղեկատվություն կա նրանց  ընտանիքների, մասնագիտությունների, ծննդավայրի, բնակության վայրի մասին։ 16 հազար մարդու հասցե հստակ նշված է, իսկ մնացածինը՝ մոտավոր, որպես հասցե նշված են որոշակի գյուղեր և շրջաններ։

Չնայած նախագծի շրջանակում կատարած հսյակական աշխատանքի, Օհանյանն ասել է, որ մյուսներն ավելին կարող են անել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Scroll Up