Երեք հայտնի հայերի ՌԴ նախագահը պետական պարգևներ է հանձնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական ​​պարգևներ է հանձնել: «Հայերն այսօրը», հղում կատարելով ՌուսԱրմինֆոյին, հայտնում է, որ պարգևներ են ստացել նաև Ռուսաստանում բնակվող երեք ճանաչված հայեր:

ՌԴ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով, իսկ Ռուսաստանի Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեյլա Ադամյանը ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» 2-րդ աստիճանի  շքանշան:

Scroll Up