Կարսում գանձագողերը ոչնչացնում են հայկական գերեզմանները

Կարսում գանձ որոնողները շարունակում են մշակութային ավերը: Այս անգամ նրանց թիրախում են հայտնվել հին հայկական գերեզմանները: Այդ մասին ահազանգում է Akunq.net-ը` վկայակոչելով Karsmanset.com կայքէջը:

Ըստ աղբյուրի` տարիներ շարունակ գանձագողերի ավիրումներին ենթարկված այս տարածքում գտնվող հայկական գերեզմանաքարերի տակից մարդկային ոսկորներ են դուրս եկել: Ինչպես նշվում է թուրքական աղբյուրում, մինչ օրս կանգուն մնացած պատմական շինությունները ևս մեծապես տուժում են իշխանությունների անտարբերության հետևանքով:

Սույն տարածքում առկա են խաչի պատկերներով զանազան մեծության գերեզմանաքարեր, իսկ գանձախույզերի փորած փոսերից դուրս եկած մարդկային ոսկորներն այս ու այն կողմ են ցրված և սպասում են համապատասխան մարմինների ուշադրությանը:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Scroll Up