Աշխատանքով ապահովելու ծրագրի մեկնարկ նաև սիրիահայերի համար

«Վորլդ Վիժն Հայաստանը» հայտարարում է սիրիահայերին, տեղացիներին և տեղահանված ու հակամարտությունից տուժած անձանց աշխատանքով ապահովելու ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօրը», ծրագրում ընդգրկված անձինք կմասնակցեն տեխնիկական և մասնագիտական դասընթացների:

Գործատուների հետ համաձայնության արդյունքում, մասնակիցներից կընտրվեն յուրաքանչյուր թափուր աշխատատեղի համար ամենահարմար թեկնածուները և կտեղավորվեն աշխատանքի:

Ծրագրին կարող են մասնակցել աշխատանք գտնելու ցանկություն ունեցող անձինք, որոնք պատրաստակամ են մասնակցելու անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներին:

Դիմումների վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը, այցելելով՝ այստեղ՝ https://bit.ly/2w9THk1, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ garen_kabrjian@wvi.org կամ ներկայացնել «Վորլդ Վիժն Հայաստան» ազգային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1):

Ծրագրի ու դիմումների մասին հարցեր ունենալու դեպքում զանգահարեք Կարեն Քաբրջյանին՝ 095-005836 հեռախոսահամարով:

Scroll Up