Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթաց

Սփյուռքահայ սիրելի երիտասարդներ,
Ս.թ. հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը Երևանում իրականացվելու է սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը:
Դասընթացի մասնակիցները 14 օրերի ընթացքում հնարավորություն կունենան առարկայական դասնթացների միջոցով կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները համայնքների արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել սեփական կարողությունները՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի,, Հայաստան-Սփյուռք սահմանների վերացման, համահայկական միասնական օրակարգերի ձևավարման ոլորտում, ինչպես նաև սփյուռքի հայ երիտասարդությանը վերաբերող խնդիրների կարգավորման գործում:
Դասընթացը ներառելու է նաև հետաքրքիր հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր առաջնորդների, երիտասարդների հետ, ինչպես նաև այցելություններ պատմամշակութային և ժամանցային վայրեր։ Դասընթացի լեզուն հայերենն է։
Դասընթացների 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:Ովքեր կարող են մասնակցել դասընթացին՝18-35 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն երիտասարդները, որոնք՝
– Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ դրանց ներկայացուցիչներ, համայնքային կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ ,
– ակտիվ ներգրավվածություն ունեն ինչպես համայնքային կյանքում, այնպես էլ համահայկական ու միջազգային տարբեր ձեռնարկներում,
– վերապատրաստման դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքային խնդիրների լուծման գործում և իրենց գործունեությամբ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը,
– նախորդ տարիներին չեն մասնակցել երիտասարդ առաջնորդների համար ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած դասընթացների,
– իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման ծախսերը,
– իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:Դասընթացների մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝20.06.2019 թ. ժամը 24:00( երևանյան ժամանակով)

Մասնակցության հաստատման/մերժման ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև ՝

01.07.2019 թ. ժամը 18:00(երևանյան ժամանակով)

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԻՑ։

Կոնտակտներ`
Հեռ.՝ +37410 58-56-01 (604), +37460 500-830
էլ. հասցե՝ diasporaleaders2019@gmail.com

*Յուրաքանչյուր կազմակերպություն և կառույց կարող է ներկայացնել առավելագույնը երկու երիտասարդ։

Հայտադիմումները լրացնելու համար կարող եք այցելել այստեղ:

Scroll Up