Լոս Անջելեսում բացվել է Վալմարի ցուցահանդեսը

Մայիսի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո՝ Stephanie’s արվեստի ցուցասրահում:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ողջունեց ցուցահանդեսի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես ամերիկահայ համայնքի մշակութային կյանքը հարստացնող և հայաստանյան արվեստի հետ հաղորդակից դառնալու հնարավորություն ընձեռող միջոցառում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների անդամներ և մասնագետ-արվեստասերներ:

 

Scroll Up