ՀՀ զինված ուժերում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել

ՀՀ զինված ուժերում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում դժբախտ պատահարի (նախնական) հետևանքով մահացել է զինծառայող կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,- նշում է Հովհաննիսյանը:

Scroll Up