Ավստրալահայ բարերարների աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել է Մարտակերտի մանկապարտեզը

Մայիսի 11-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Մարտակերտի Մ.Ճանպազյանի անվան մանկապարտեզը հյուրընկալեց Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության մի խումբ ներկայացուցիչներին` վերապատվելի Գրիգոր Յումուշակյանի գլխավորությամբ:

Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ այս տարի վերանորոգվել և կահավորվել է Մարտակերտի Մ.Ճանպազյանի անվան մանկապարտեզը: Կրթօջախը Արցախում գործում է 2003 թվականից, որտեղ հաճախում են 3-5 տարեկան 70 երեխա: Երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները` հանգիստը, կրթական ու դաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար:

Երեխաները հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Նորամուտի ժապավենը կտրելուց հետո, հյուրերը ծանոթացան մանկապարտեզի պայմաններին: Այնուհետև մանկապարտեզի դահլիճում ելույթ ունեցան մանկապարտեզի սաները: Երեխաները իրենց ելույթով հաճելի պահեր պարգևեցին ներկաներին:

Նույն օրը հյուրերը այցելեցին նաև ԱՀԱԸ Ստեփանակերտի «Բաղդիկյան» մանկապարտեզը, ծանոթացան կատարված վերանորոգման աշխատանքներին:

Լուսինե Հայրիյան
ԱՀԱԸ Արցախի սոցիալական ծրագրերի պատասխանատու

Scroll Up