Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը

Մայիսի 14-ի առավոտյան 87-ամյա հասակում մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:

Կրթություն
1966-1977թթ. Սանկտ-Պետերբուրգի Արհմիութենական բարձրագույն դպրոց

Գիտական աստճան, կոչում
ՀՀ ժողովրդական արտիստ
Երևանի պատվավոր քաղաքացի

Աշխատանքային փորձ

2009թ. առ այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս

1973թ. ստեղծել և մինչ օրս ղեկավարում է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը

1965թ. ստեղծել և մինչ օրս ղեկավարում է համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը

1967-1971թթ. ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը

1967-1977թթ. դասավանդել է ներկայիս Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս

1958-1983թթ. ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի-պարի և մանկապատանեկան անսամբլները

1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ – Հայկական ժողովրդական պար, բալետմայստերի վարպետություն
Մագիստրատուրա-

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Պարագիտություն, բեմադրական աշխատանքներ, ժողովրդական պարերի ուսումնասիրություն և վերլուծություն

Անդամակցություն
Հայաստանի ազգային պարարվեստի միություն

Պարգևներ
2012թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով
2012թ. պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
2012թ. պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ոսկե մեդալով

Scroll Up