ԵՄՔԱ-ի վճռորոշ դերը և ամերիկյան օգնությունը Հայաստանում մեկ դար առաջ

Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա) –Հայկական ազգային ինստիտուտի (ANI) տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը ապրիլի 24-ին գլխավոր հյուր-խոսնակն էր Ֆիլադելֆիայի Հայոց ցեղասպանության հիշատակման հայկական միջհամայնքային հանձնաժողովում, որտեղ նա ներկայացրեց «ԵՄՔԱ-ի վճռորոշ դերը և ամերիկյան օգնությունը Հայաստանում մեկ դար առաջ» բանախոսությունը: Հենված Ջոն Էլդերի լուսանկարների և վկայության վրա, ինչպես նաև պարունակելով հավելյալ նյութեր այլ արխիվներից, ցուցահանդեսը հարգանքի տուրք է մատուցում երկու ԵՄՔԱ կամավորներ Ջոն Էլդերի և Ջեյմս Արոլի բացառիկ ջանքերին, որոնք գնացին Հայաստան՝ նորաստեղծ Հանրապետության առաջին տարիների ընթացքում, որոնց բարեգործական ձեռքբերումները լայնորեն ճանաչվեցին այդ ժամանակ:  

Ֆիլադելֆիայի ԵՄՔԱ-ի գործադիր տնօրեն Դեյվ Մալինը, Ֆիլադելֆիայի ԵՄՔԱ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Ջին Սքատը և թոշակի անցած ԵՄՔԱ Երուսաղեմի գլխավոր տնօրեն Լեոնարդ Վիլսոնը իր կնոջ՝ Ջոյսի հետ մասնակցեցին  միջոցառմանը:

«Շնորհակալություն ԵՄՔԱ աշխատողներին մատուցված հիանալի հարգանքի տուրքի համար՝ մեկ դար առաջ ձեր հայրենիքում սարսափելի իրադարձությունների ժամանակ».- հայտարարեց թոշակի անցած ԵՄՔԱ Երուսաղեմի գլխավոր տնօրեն Լեն Վիլսոնը: Նա ավելացրեց. «Ինձ համար առանձնահատուկ զգացում էր ներկա լինել ձեր գեղեցիկ սրբավայրում գտնվող պատարագին և ներկա լինել մի գերազանց ելույթի՝ դոկտոր Ադալյանի կողմից: Շնորհակալ եմ հնարավորության համար՝ բարձրացնելու ձեր մասնակիցների իրազեկությունը Ջոն Մոտի դերի և քրիստոնեական առաքելության աշխատանքի նկատմամբ, որ նա ոգեշնչեց Ջոն Էլդերի և Ջեյմս Արոլի միջոցով»:

Վիլսոնը ավելացրեց. «Ամենից առավել ներշնչվեցի դոկտոր Ադալյանի իրականացրած գիտական աշխատանքով: Ես միայն կցանկանայի ավելի շատ հետազոտություններ իրականացվեին World Service-ի հարյուրավոր աշխատակիցների վերաբերյալ, որոնց ոգեշնչել էր Ջոն Մոտը: Դոկտոր Մոտի կարիերան և ձեռքբերումները պետք է բացահայտվեն ԵՄՔԱ կազմակերպությունից դուրս գտնվող մարդկանց կողմից, որպեսզի նրանք գնահատեն մեր կազմակերպության նպատակները. ԵՄՔԱ-ն, ոչ՛ եկեղեցի է, ոչ՛ էլ կրոն, այլ գործում է, որ ձեռք բերի համագործակցություն և համերաշխություն՝ մարմնավորելով Բարձրյալի իրական ոգին՝ բոլոր հավատքների մարդկանց մեջ»:

Ջոն Մոտը, որը նաև հատուկ ներկայացված է ցուցահանդեսում, 20-րդ դարում եղել է ԵՄՔԱ-ի միջազգային հանձնաժողովի երկարամյա գլխավոր քարտուղար և հայերի մարդասիրական օգնության առաջին քարոզիչներից. նա ոգևորել էր Էլդերին և Արոլին ընդունել Հայաստան գնալու մարտահրավերը:

Համահամայնքային ժողովը կազմակերպել էր Սթիվեն Քեյտանջյանի և Ֆիլադելֆիայի Հայկական միջհամայնքային հանձնաժողովի այլ առաջնորդների կողմից, որը կազմված է տարածքային հինգ եկեղեցիների ներկայացուցիչներից, նրանց հոգևորականներից եւ Հայ քույրերի ակադեմիայից: Ներկայացումը տեղի ունեցավ Վինվուդի (Փենսիլվանիա) Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ Հայ Առաքելական եկեղեցում և Էնդրյու Կզիրյանը ծառայեց որպես Արարողապետ:

ANI ցուցահանդեսը՝ վերնագրված «Առաջին վտարումը» «Գերմանական երկաթուղին», «Ամերիկյան հիվանդանոցը» և «Հայոց ցեղասպանությունը», նվիրված էր  Սթիվեն Քեյտանջյանի պապին, դոկտոր Չարլզ Մահջուբյանին: «Առաջին վտարում» ցուցահանդեսը եզրափակվում է վկայությամբ դոկտոր Մահջուբյանի՝ ծնունդով Կոնյաից, վերաբնակեցված Ֆիլադելֆիայում: Որպես վերապրած, նա իրեն պարտավորեցրեց վկայել իր հայրենի քաղաքում ականատես եղած իրադարձությունների վերաբերյալ:

«Շնորհակալություն Ֆիլադելֆիայի ամբողջ ամերիկահայ համայնքին՝ Հայկական ազգային ինստիտուտի ԵՄՔԱ-ի վերաբերյալ ցուցահադեսը ողջունելու և մասնակցելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միասնական պատմությանը, որը ավելի քան մեկ դարի պատմություն ունի,- հայտարարեց ANI տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը, և հավելեց,- հատկապես ոգևորող էր և իսկապես պատիվ, որ ԵՄՔԱ-ի ներկայացուցիչներ էին ներկա և այս հիշատակի օրվան հնարավորություն ունեցան շնորհակալություն հայտնել  ԵՄՔԱ-ի նվիրյալ և անձնուրաց կամավորներին, որոնք վտանգեցին իրենց կյանքը և օգնեցին Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածների»:

Անցած տարի ԵՄՔԱ-ն ողջունեց հատուկ թվային ցուցահանդեսի թողարկումը և միացավ Ամերիկայի հայկական համագումարին ՝ներկայացնելով ցուցահանդեսը Հայաստանում և Արցախում՝ Վարդան Համբարձումյանի օգնությամբ.: Վերջինս գլխավորում է Հայաստանի ԵՄՔԱ-ն և ներկայումս ծառայում է որպես ԵՄՔԱ Եվրոպայի գործադիր քարտուղար: Մինչև այսօր, ցուցահանդեսը ներկայացվել է Երևանում, Ստեփանակերտում և Գյումրու Ամերիկյան անկյունում, իսկ հիմա՝ Վարդենիսում, ԵՄՔԱ-ի շարունակական ջանքերի շնորհիվ: Անցած ուրբաթ ԵՄՔԱ առաջնորդներ՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, մասնակցեցին Վարդենիսում ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:

Ռայան Բին՝ ԵՄՔԱ-ի արխիվներում Տեղեկատվություն եւ հաղորդակցման արխիվագետ, որը աջակցել է ծրագրին, ասաց. «Հայկական ազգային ինստիտուտը կատարել է ֆանտաստիկ աշխատանք՝ պատմելով այս պատմությունը: Սա մի կողմից ողբերգական և սրտաճմլիկ է և մյուս կողմից՝ ոգևորող ու խոնարհեցնող: Այս ցուցահանդեսը ճիշտ ժամանակին է և ես համոզված եմ, որ մենք բոլորս կարող ենք դաս քաղել Էլդերից և Արոլից»:   

ԵՄՔԱ-ի կազմակերպությունը շնորհավորեց դոկտոր Ռուբեն Ադալյանին և Հայկական ազգային ինստիտուտին, 2018թ-ին թվային ցուցահանդեսի թողարկման առիթով. «Այս ցուցահանդեսը միևնույն ժամանակ լուսավորում է մի ողբերգական մարդասիրական աղետ, ինչպես նաև ընդգծում է մարդկային ոգու հզորությունը` հաստատակամ լինել եւ բարին գործել թվացյալ անհույս իրավիճակում»:

Վարդան Համբարձումյանը (Հայաստանի ԵՄՔԱ, Եվրոպայի ԵՄՔԱ) էլ նշեց. «Երախտապարտ եմ ANI-ին՝ ԵՄՔԱ-ի պատմությունը 1918 թ. Հայաստանի Հանրապետությունում այսքան շռայլորեն բացահայտելու համար»:

Ավելի վաղ՝ ապրիլ ամսին, դոկտոր Ադալյանը ներկայացրեց ԵՄՔԱ-ի  պատմությունըՄիլուակիում (Վիսկոնսին)՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ ուղղափառ եկեղեցում:«Առանձնակի հաճույք էր ներկայացնել ցուցահանդեսը Միլուակիում, որտեղ ներկաներից էր պարոն Արա Չուրչյանը, ով ներկայացրեց իրեն որպես Ջոն Էլդերի նախկին ուսանող, երբ տասնամյակներ առաջ նա սան էր Ամերիկյան բողոքական միսիոներական դպրոցում (Իրան, Թեհրան), ներկայումս այն վերանվանված է որպես Համայնքային դպրոց: Ներկաները շատ հուզված էին իմանալ, որ նրանց ծխականներից մեկն անձամբ ճանաչել է Ջոն Էլդերին: Շնորհակալ եմ պարոն Չուրչյանին մասնակցության համար և հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ ուղղափառ եկեղեցու ծխական խորհրդին և խորհրդի նախագահ Լայլ Դադյանին՝ միջոցառումը կամակերպելու համար, և հայր Նարեկ Կուտելյանին՝ որը նախագահեց».- ասաց դոկտո ր Ադալյանը:

ԵՄՔԱ-ի թվային ցուցահանդեսը յոթ ցուցահանդեսներից մեկն է, որ ANI-ին մշակել է և որը հիմնված է ամերիկյան փաստաթղթերի վրա՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս ամիս, ավելի վաղ, ANI-ն հրապարակեց «Միացյալ նահանգների զինուժը Հայաստանի առաջին Հանրապետությունում՝ 1919-2020թթ.-ին» մի նորարարական ցուցահանդես, որը փաստագրում է ԱՄՆ մարդասիրական միջամտության ծավալը նոր ձևավորված հայկական պետության կյանքի դժվար տարիներին՝ Հայոց ցեղասպանությունից հետշրջանում: Ամերիկացի բժիշկ-սպա Վալտեր Դավենպորտի լուսանկարչական հավաքածուի հիման վրաէ ցուցահանդեսը բացահայտում է ԱՄՆ ռազմական անձնակազմի ձեռնարկած միջոցների ծավալները:

Scroll Up