Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն մայիսի 9-ին, մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։

Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթ անցկացվել է նաև Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում:

Scroll Up