ՌԴ նախագահը դիրիժոր Էդուարդ Համբարձումյանին շքանշանով է պարգևատրել

ՌԴ Բրյանսկ քաղաքի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի» շքանշանով: Պարգևատրման հրամանը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով bryanskobl.ru կայք-էջին, հայտնում է, որ Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև երկարամյա բեղմնավոր գործունեության համար:

Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 12-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

1989-1993 թթ. եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը, իսկ 1991 թվականից՝ Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբի դիրիժորը:

Բրյանսկ է տեղափոխվել 1993 թվականին:

Scroll Up