Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի ատենապետ Սեպուհ Կալպակյանը ներկայացրել է ապագա ծրագրերը

Ապրիլի 30-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի ատենապետ Սեպուհ Կալպակյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը, ապագա ծրագրերը:

Իր խոսքում դեսպան Վահագն Աթաբեկյանը ողջունեց կուսակցության երկարամյա փորձն ու գործունեությունը, ընդգծեց առկա և հեռանկարային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական ինտիտուցիոնալ բարեփոխումները:

Scroll Up