Խուսափենք օտար բառերից. հայերեն ընդունելի համարժեքները

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։

                                                ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ                    

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալյանս – միություն, դաշինք
  2. բաններ – ցուցապաստառ
  3. բեյջ – անվանաքարտ
  4. դալան – կամար, կամարանցում
  5. դերմատոլոգ – մաշկաբան
  6. դիսոնանս – աններդաշնակություն
  7. թինեյջեր – դեռահաս, պատանի
  8. ինաուգուրացիա – պաշտոնակալություն, երդմնակալություն
  9. իդենտիֆիկացիա – նույնականացում, նույնացում
  10. ինտերպրետացիա – մեկնաբանություն
  11. կալկուլյատոր – հաշվիչ
  12. կնոպկա – 1. կոճակ, 2. կոճգամ
  13. կոնսենսուս – համաձայնություն
  14. կրիտերիա – չափանիշ
  15. մեյքափ – դիմահարդարանք, դիմահարդարում
  16. միսիա – առաքելություն
  17. նոմինացիա – անվանակարգ
  18. չաթ – զրուցարան
  19. պարոլ (ռազմ.) – անցաբառ, նշանաբառ
  20. պեյզաժ – բնանկար, բնապատկեր
  21. պրեզենտացիա – շնորհանդես, ներկայացում
  22. պրոֆեսիոնալ – արհեստավարժ
  23. ռեսթայլինգ – ոճափոխութուն
  24. սկեպտիկ – կասկածամիտ, թերահավատ
  25. վերբալ – խոսքային, բանավոր
  26. քոմենթ – մեկնաբանություն
  27. օնկոլոգ – ուռուցքաբան
  28. օրիենտացիա – կողմնորոշում
  29. օֆիցիալ – պաշտոնական

30․ֆիլտր – զտիչ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Scroll Up