Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը

«Tert.am»-  Փարիզում Ապրիլի 24-ին ֆրանսահայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը ներկա է լինելու Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ  այս տարի միջոցառումը առաջին անգամ պաշտոնական բնույթ կկրի, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր է նշանակվել:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Մուրադ Փափազյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կոմիտասի արձանի մոտ միջոցառումից հետո նախատեսում ենք քայլերթ դեպի Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատուն:

Նա նաև ասել էր, որ այդ միջոցառման ժամանակ ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկի Փարիզի աստվածամոր տաճարի վերականգնման օժանդակության հարցը:

Scroll Up