Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը

Երուսաղեմի Հայոց պատրիարք Գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ Երուսաղեմում ապրիլի 23-ին և 24-ին տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ապրիլի 23-ին ջահերով երթ է կազմակերպվելու Սրբոց Հակոբյանց վանքից դեպի Նոր Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:  Ջահերով երթը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարունակվելու է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է լինելու:

Ապրիլի 24-ին Սուրբ Հակոբյանց վանքում կմատուցվի Սբ. Պատարագ: Ապա ներկաները թափորով շարժվելու են դեպի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, որտեղ ծաղկեպսակի զետեղման արարողություն է կատարվելու: Հաջորդիվ բողոքի ցույց կկայանա Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի առջև:

Ամփոփելով օրվա միջոցառումները՝ Ժառանգավորաց վարժարանի դահլիճում կկայանա հուշ-երեկո:

Scroll Up