«Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին». Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել ֆրանսիացիներին՝ կապված Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ, որում մասնավորապես ասվում է.

«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»:

Scroll Up