Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել Է

 Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել Է: Այդ մասին տեղեկացնում Է Figaro թերթը՝ վկայակոչելով հրշեջների ներկայացուցչին: «Հրդեհը մարվել Է: Մենք կշարունակենք հետեւել մնացորդային օջախներին եւ հովացնել շիկացած կառուցվածքները, որպեսզի կրակը չվերսկսվի»,- մեջբերում Է հրատարակությունը հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսի խոսքը:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը: Արտակարգ պատահարի վայր Էին ժամանել Ֆրանսիայի նախագահը եւ վարչապետը: Փարիզի Աստվածամոր տաճարը գտնվում Է քաղաքի կենտրոնում եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհդանիշն Է, ինչպես նաեւ Եվրոպայի ամենահայտնի հուշարձաններից մեկը: Այն կառուցվել Է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ 1163-ից մինչեւ 1345 թվականն ընկած ժամանակաշրջանում: Գոթական տաճարի վերականգնումը կատարվել Է 19-րդ դարում. վերանորոգվել Է արձանների մասը, որը վնասվել Էր Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, ինչպես նաեւ կանգնեցվել Է նոր սայրաձող: Տարեկան տաճար Է այցելում 14 միլիոն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Scroll Up