Արցախյան ուտեստը միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել

«Արցախի հագանի» (Artsakh hagani)  արցախյան ուտեստը հաղթող է ճանաչվել Եգիպտոսում անցկացվող «Culinary Taste of Culture» ամենամյա էքսպոյի «Լավագույն ազգային կերակրատեսակ» անվանակարգում։ Մրցույթն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ

«Առաջին տարին չէ, որ մեր խոհարարները հաջողությամբ իրականացնում են իրենց առաքելությունը՝ օտարներին ճանաչելի դարձնելով ոչ միայն հայկական խոհանոցը, այլև մեր երկիրը: Ի դեպ, փառատոնին ուտեստը ներկայացրել են խոհարարներ Արբի Ղարախանին և Արայիկ Ամզայանը»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույց ասաց Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը՝ հավելելով,  որ մասնակցությունը հնարավորություն է տվել մեկ անգամ ևս Արցախը աշխարհին ներկայացնելու համար:

Հավելենք, որ «Արցախի հագանի»-ն պատրաստվում է հավով, յուղով, ալյուրով, չամիչով, աղով, համեմունքով, կանաչիով և մրգերով:

 

 

 

Scroll Up