Ֆրանսահայ համայնքը ողջունում է Էմանուել Մակրոնի որոշումը. տեսանյութ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Ֆրանսիայի քաղաքներում կանցկացվեն ոգեկոչման  միջոցառումներ։

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, այս առիթով Ֆրանսիայի հայկական համայնքը դուրս է եկել Փարիզի փողոցներ’ ողջունելու Էմանուել Մակրոնի’ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը:

Scroll Up