Ապրիլի 14-ին Ծաղկազարդի տոնն է. ծիսակարգերի ժամանակացույց

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, այս տարի տոնախմբելու է ապրիլի 14-ին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնություն:

Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ:

Երեկոյան` ժամը 17:30, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը:

Scroll Up