Երախտագիտության խոսք Ֆրանսիային. Եվրոպայի հայերի համագումար

Եվրոպայի հայերի համագումարն իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույցում ներառելու համար՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության նկատմամբ Ֆրանսիայի որոշումը համամարդկային քայլ է հանուն ժողովուրդների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունների կանխարգելման և մասնավորաբար՝ հանուն հայության անտեսված և ոտնահարված իրավունքների վերականգնման։

Եվրոպայի հայերի համագումար

Ուփսալա, Շվեդիա

11.04.2019 թ.

Scroll Up